Դատավորներն ըմբոստություն են ցուցաբերել, իշխանության ցանկալի թեկնածուին չեն ընտրել

Դատավորներն ըմբոստություն են ցուցաբերել, իշխանության ցանկալի թեկնածուին չեն ընտրել

Քիչ առաջ ավարտվել է դատավորների ընդհանուր ժողովը, որի օրակարգը ԲԴԽ դատավոր անդամների ընտրությունն էր: Ժողովին 3 թեկնածու է եղել` դատավորներ Ռուբիկ Մխիթարյանը, Արշակ Վարդանյանն ու Արթուր Աթաբեկյանը:

Մամուլն արդեն գրել էր, որ Ռուբիկ Մխիթարյանը այսպես ասած իշխանությունների ցանկալի թեկնածուն էր, սակայն դատավորները նրան չեն ընտրել, այլ ընտրել են Աթաբեկյանին ու Արշակ Վարդանյանին:

Մեզ հետ զրույցում դատավոր Դավիթ Հարությունյանը դրական համարեց այս երկու թեկնածուների ընտրությունը, ասաց, որ Աթաբեկյանի հանդեպ դրական վերաբերմունք ունի, իսկ Արշակ Վարդանյանին գիտի որպես պրոֆեսիոնալ դատավոր: Հարությունյանն ասաց, որ հույս ունի, որ այսուհետ ԲԴԽ-ում հարցերը 10 հոգու կոնսենսուսով չեն լուծվի և կլինեն ԲԴԽ անդամներ, որոնք տարբերվող կարծիք ու մոտեցում կունենան: