Ցավոք սրտի, չկարողացանք բռնել ազգադավ կապիտուլյանտի ձեռքը

Ցավոք սրտի, չկարողացանք բռնել ազգադավ կապիտուլյանտի ձեռքը

Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանը գրել է.

«Մայիսի 26-ին ավանդույթի համաձայն տոնեցինք Սառնաղբյուրի ինքնապաշտպանական մարտերի 103-րդ տարեդարձը։ Հանրապետությունում տիրող  մղձավանջային իրավիճակից ելնելով այն տոնվեց շատ համեստ։ Այնուհանդերձ ուզում եմ անդրադառնալ այդ օրվա խորհրդին, որն  արդիական դարձավ այս օրերին։ 
Պետության չգոյության պայմաններում հայ մարդու, իր ընտանիքի, պատվի, արժանապատվության և հայրենիքի  համար կռվելու պատրաստակամության խորհուրդն է։ 
 Մեկ տարի առաջ անդրադառնալով այս խորհրդին մոտս կար այն խորը տագնապը, որ մեզ ուր է տանելու «երիտհայեր» իշխանությունը։
 Ցանկանում եմ մեջբերեմ  մեկ տարի առաջ այս օրվա միջոցառման գրառումից.    
1. Մարդկության պատմությունը պատերազմների պատմություն է։
2. Եթե ցանկանում ես խաղաղություն, ապա նաև պետք է պատրաստ լինես պատերազմելու։
3. Գոյություն ունի մեկ պարզ ճշմարտություն, որ պատերազմից փախչողը խաղաղություն չի գտնի։
4. Հերոսների վրա տան դուռը փակողը դրանով իր դուռն է բացում թշնամու առաջ։
5. Մենք պետք է փառաբանենք մեր հերոսներին, ովքեր իրենց կյանքը չեն խնայել Հայրենիքում մեր ազատ եւ արժանապատիվ ապրելու իրավունքի համար։
Այսօր ցանկանում եմ ավելացնել. 
Ցավոք սրտի չկարողացանք բռնել ազգադավ կապիտուլյանտի ձեռքը և նույնիսկ նոյեմբեր 9֊ի ստորացուցիչ կապիտուլյացիոն պայմանագրից հետո մեր ժողովուրդը շարունակեց հանդուրժել ազգադավ  սրիկային, որի ղեկավարման ամեն վայրկյանը կորուստ ու ցավ է  բերում մեր պետությանն ու ժողովրդին։ 
Ես հաճախ եմ կրկնում այս միտքը՝ 
Խելացի ազգերը սովորում են ուրիշների սխալների վրա, իսկ մենք դասեր չքաղեցինք նույնիսկ մեր պատմության դառը էջերից։
Եթե որևէ ազգ ուզում է իր պետությունը կործանել ոչ ոք չի կարող նրան խանգարել։ Մենք չգնահատեցինք մեր ունեցածը՝ Ազատագրված  Հայրենիք, Հզոր բանակ, Ազգային հպարտություն և  աշխարհի կողմից ճանաչված և հաղթանակած ազգ։
103 տարի առաջ իմ համագյուղացիները թուրքի դեմ կռվել են պատվի, Ազգային արժանապատվության և Հայրենիքի համար։ 
ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ իմ Հայրենիքում կապրեն արժանապատվորեն»։