Նախագահը բռնե՞լ է տվել որդուն․ սկանդալ՝ Կոլումբիայում 

Նախագահը բռնե՞լ է տվել որդուն․ սկանդալ՝ Կոլումբիայում 

Կոլումբիայի գլխավոր դատախազությունը կալանավորել է երկերի նախագահ Գուստավո Պետրոյի ավագ որդուն և նրա նախկին կնոջը՝ փողերի լվացման և ապօրինի հարստացման գործով։ 
Այս մասին իր Twitter-ում (այժմ՝ X- խմբ․) հայտնել է նախագահը։
«Դատախազությունը կալանավորել է իմ որդուն՝ Նիկոլասին և նրա նախկին կնոջը՝ Դեյսին։ Որպես մարդ և հայր՝ ինձ ցավ է պատճառում տեսնել նման ինքնաոչնչացում և ինչպես է իմ որդիներից մեկը բանտ նստում։
Որպես երկրի նախագահ՝ ես դատախազությանը տալիս եմ իմ կողմից օրենքով սահմանված բոլոր անհրաժեշտ երաշխիքները»,- գրել է նա։

Պետրոն նաեւ խոստացել է «չմիջամտել ու ճնշում չգործադրել» դատական ​​համակարգի վրա։
Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Նիկոլա Պետրո Բուրգոսը կալանավորվել է «փողերի լվացման և ապօրինի հարստացման», իսկ նրա նախկին կինը՝ Դեյսուրիս Վասկեսը «փողերի լվացման և անձնական տվյալների ստացման անօրինական հասանելիություն ունենալու» կասկածանքով։
Նախագահի որդու նկատմամբ հետաքննությունը սկսվել է Վասկեսի Semiana ամսագրին տված հարցազրույցից հետո, որտեղ նա ասել է, որ իր նախկին ամուսինն իբր փող է ստացել թմրավաճառներից հոր նախընտրական քարոզարշավի համար։

Երկրի ղեկավարի որդին, ըստ գլխավոր դատախազության, միջոցներն իրեն պահել։ Հարցազրույցի հրապարակումից հետո նախագահը խնդրել է վերահսկողական գործակալությանը հետաքննություն անցկացնել իր որդու նկատմամբ: