Ազատ են արձակել բանտարկված լրագրողին

Ազատ են արձակել բանտարկված լրագրողին

Թուրքիայում ազատ են թարկել ահաբեկչական քարոզչության մեջ կասկածվող եւ բանտարկված ավստրիացի լրագրող Մաքս Ցիրնգաստին։ Այս մասին հայտնում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ավստրիայի ԱԳՆ տարածած հայտարարությունն այս առնչությամբ։ Հայտնի է որ Ցիրնգաստին արգելվել է երկրից բացակայել եւ նա ամեն օր ներկայանալու է թուրքական ոստիկանությանը։ Դեռեւս հայտնի չէ, թե նրան արդյոք կպահեն տնային կալանքի տակ, թե՝ ոչ։ Հայտնի է, որ Ցինգաստի գործի դատալսումը սկսվելու է հաջորդ տարվա ապրիլի առաջին տասնօրյակում։ Ցիրնգաստը ուսանում է Անկարայի Մերձավոր Արեւելքի համալսարանի քաղաքագիտության բաժնում, ապրում է Թուրքիայում արդեն երեք տարի։ Նա ժխտում է ահաբեկչական կազմակերպությանը հարելու մասին իրեն մեղսագրված մեղադրանքը։