Սահմանային քաղաքն անցել է կառավարական զորքերի հսկողության ներքո

Սահմանային քաղաքն անցել է կառավարական զորքերի հսկողության ներքո

Սիրիայի Մանբիջ քաղաքի մերձակայք, թուրք-սիրիական սահմանից 25 կմ հեռավորության վրա հայտնվել են Սիրիայի նախագահ Բըշար ալ-Ասադին ենթակա զորամիավորումներ։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Տարածք են ժամանել մոտ 40 ռազմական մեքենա, երկու տանկ, բեռնատարներ, մատակարարման շարասյուն եւ զրահատեխնիկա։ Հրապարակման համաձայն, դա եղել է Ասադի, եւ ռեգիոնի վերահսկողությունն իրականացնող քրդական խմբավորման միջեւ ձեռք բերված համաձայնության միջոցով։ Հայտնի է, որ Ասադի զինվորականները հանդիպել են քուրդ զինյալների ներկայացուցիչների հետ, ապա ուղղություն վերցրել դեպի Արիմախ գյուղ, որը գտնվում է Մանբիջի մոտ։Այսպիսով կարելի է արձանագրել, որ Մանբիջը անցել է կառավարական զորքերի հսկողության ներքո։