Միայն աննորմալ հասարակությունը պատերազմ կարող է ուզել, բայց միայն ավելի աննորմալը կարող է չդիմադրել, երբ այն արդեն ընթանում է

Միայն աննորմալ հասարակությունը պատերազմ կարող է ուզել, բայց միայն ավելի աննորմալը կարող է չդիմադրել, երբ այն արդեն ընթանում է

Քարոզչություն է գնում մեր դիմադրությունը կոտրելու համար: Ոչնչացնում ու վերացնում են միայն դիմադրությունից զրկված միավորներին, դրա համար պետք է հրաժարվել ինքներս մեզ խղճալուց: Մենք չենք ուզում պատերազմ, միայն աննորմալ մարդը կամ հասարակությունը կարող է պատերազմ ուզել, բայց տասնապատիկ աննորմալ մարդը կարող է չդիմադրել, երբ պատերազմը գնում է, իսկ այն չի ավարտվել։

Այս մասին «Արցախ. ուր է տանում ընթացքը»  թեմայով հրավիրված հանդիպում-քննարկման ժամանակ իր ելույթում նշել է ԲՀԿ-ական Արման Աբովյանը։

«Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են մեզ հանել մեր անվտանգային համակարգից, որը մենք մեր ձեռքով ջարդում ենք: Ժողովուրդ, մի հատ մտածեք, թե ո՞ւմ է ձեռնտու ռուս- իրանական ազդեցությունը Հայաստանում նվազեցնելը, խփել գետնով՝ միայն այն ուժերին, որոնց խանգարում է՝ Թուրքիային և Ադրբեջանին, վերջիններս ուզում են միանալ, իսկ ՌԴ-ն ու Իրանը չեն ուզում»,- հավելել է նա։