ԱՄՆ-ն վճռականորեն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Բլինքեն

ԱՄՆ-ն վճռականորեն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Բլինքեն

Միացյալ Նահանգները հանդես է գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության օգտին, այն համարում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանալին։ Այս մասին երկուշաբթի օրը Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ եռակողմ հանդիպման բացման ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։ Ուղիղ երկխոսությունը լավագույն միջոցն է՝ հասնելու իսկապես տևական խաղաղության։ Եվ մենք շատ ուրախ ենք դրան աջակցելու համար»,- ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։ 

Միաժամանակ նա վստահեցրել է, որ «ԱՄՆ-ն վճռականորեն աջակցում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային անկախությանը»։