Նիկոլենք առանց կրակոցի են տարածք հանձնում․․․

Նիկոլենք առանց կրակոցի են տարածք հանձնում․․․

Առավոտից  Գորիսի շրջանի Տեղ գյուղի բնակիչներից կցկտուր բաներ ենք լսում, որ Տեղ գյուղի տարածքում թշնամին առաջացել է։ Խոսում են մոտ 60 հեկտար զավթած հողի մասին։ Ումի՞ց հարցում պիտի անի լրագրողը։ Իհարկե, Տեղի խոշորացված համայնքի ղեկավարից։ Բայց քանի որ որ արյուն- քրտինքով Նիկոլ Փաշինյանը  Տեղի ղեկավար է կարգել ՔՊ-ական Դավիթ Ղուլունցին, նա ճիշտ պատասխան կտա՞։ Նույն բանը մյուս սահմանամերձ գյուղերում է։ Համայնքի ղեկավարը ՔՊ-ական պիտի լինի, որ ոնց ուզի՝ խաբի, ինչ ասեն՝ կրկնի։

ՔՊ-ական ղեկավարը, ինչպես և սպասվում էր, «Հրապարակին» խուսափողական պատասխան էր տալիս։ Բայց քանի որ կրակը մի շորով չես ծածկի ու արդեն տարածվել էր, ՔՊ խմբակցության պատգամավոր, ծնունդով սյունեցի Դավիթ Դանիելյանը մեղմացրած ներկայացնում է, որ մի հարյուր մետր թշնամին առաջ է եկել, ինժեներական աշխատանքներ են կատարվում։ Բայց սա չէ սարսափելին։ Այլ այն, որ պատգամավոր կոչեցյալը ապատեղեկատվություն է համարում և ասում, որ Տեղ գյուղում, Սյունիքում կրակոցներ չկան,  չեն եղել։ Ի՞նչ է ստացվում։ Նիկոլենք առանց կրակոցի՞ են տարածք հանձնում։ Առանց դիմադրությա՞ն են գյուղի տարածքին թույլ տալիս, որ մոտենան։ Գյուղում մի կենդանի շունչ չկա՞ ։ Առանց կրակոցի թույլ են տալիս, որ Տեղ գյուղում Ադրբեջանի դրոշը տնկվի՞։ Ձեզ ամոթ, թասիբ չունե՞ք։ Տեղ գյուղը կամավորական ջոկատ ուներ, որից թշնամին դողում էր։ Ի՞Նչ եղան։ Նիկոլի թևերի տա՞կ են մտել։ 

Ու դեռ ասում եք, որ Նիկոլն ու Ալիևը պասերով չեն խաղու՞մ։ Կառավարության այսօրվա նիստը վկայություն չէ՞, որ երկուսով ամեն ինչ անում են՝ Արցախը կոտրելու  ու ամբողջությամբ հանձնելու։ Իսկ Հայաստանն էլ կկատարի Ալիևի բոլոր պահանջները՝ հանձինս Նիկոլ Փաշինյանի։ Առանց կրակոցի Հայաստանի սուվերեն տարածքը հանձնելը ի՞նչ է նշանակում։ Կրակոց չկա, հա՞, ողորմելիներ։ Ի՞նչ կրակոց կարող է լինել, եթե պատրաստակամ ձեր հողը հանձնվում է։