Հայաստանը ներառվել է հետաքրքիր և մատչելի հանգստի թոփ 7 երկրների շարքում

Հայաստանը ներառվել է հետաքրքիր և մատչելի հանգստի թոփ 7 երկրների շարքում

Ուկրաինական Ukr.Media կայքը  Հայաստանը ներառել է հետաքրքիր և մատչելի հանգստի թոփ-7 երկրների շարքում, որտեղ կարելի է ոչ թանկ հանգստանալ։

Կայքում նշվում է, որ Հայաստանն իսկական դրախտ է պատմության սիրահարների համար։ Զվարթնոցի տաճարը, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում, Գառնիի ամրոցը, Էջմիածնի տաճարը, որը նույնպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում է, Կաթողիկե (XIII դար) եւ Զորավար (XVII-XVIII դարեր) եկեղեցիները՝ ահա Հայաստանի տասնյակ հուշարձաններից ընդամենն առավել հայտնիները։ Երկիրը ելք չունի դեպի ծով, սակայն դա փոխհատուցվում է գեղեցիկ Սեւանա լճով, որտեղ ավելի լավ է հանգստանալ հուլիսի կեսից մինչեւ օգոստոսի վերջը, երբ ջուրը տաքանում է մինչեւ հաճելի ջերմաստիճան։

Հոդվածում նշվում է նաև, որ  Հայաստանում ուտելիքը շատ սննդարար ու մատչելի է։ 

Ցուցակում ընդգրկված են նաեւ Ռումինիան, Ալբանիան, Թուրքիան, Սլովակիան, Սլովենիան եւ Վրաստանը։