Հայտնաբերվել է ամենից հետախուզվող կողոպտիչներից մեկը, բայց արդեն մահանալուց հետո

Հայտնաբերվել է ամենից հետախուզվող կողոպտիչներից մեկը, բայց արդեն մահանալուց հետո

Ամերիկյան դատական կատարածուները ավելի քան 50 տարի անց կարողացել են նույնականացնել այն մարդուն, ով համարվում է Ամերիկայում փախուստի մեջ գտնվող եւ ամենից հետախուզվող կողոպտիչներից մեկը։ Այս մասին տեղեկանում ենք հրապարակված պաշտոնական հաղորդագրությունից։

Թեոդոր Կոնրադը  1969 թվականին բանկից, որտեղ աշխատել է, կարողացել է գողանալ 215 հազար դոլար, որը ներկայիս փոխարժեքով համարժեք է արդեն 1,6 միլիոն դոլարին։ Տղամարդը պարզապես գումարը թղթե տոպրակի մեջ դրած, ձեռքին բռնած դուրս է եկել բանկից։ Միայն մի քանի օր անց է հայտնի դարձել գողության մասին։

Ավելի քան 50 տարի, այդ կողոպուտից հետո, Կոնրադին հաջողվել է թաքնվել ու խույս տալ իրավապահներից։ 1970 թվականից նա հաստատված է եղել Բոստոնում Թոմաս Ռենդել անունով։ Նրան հայտնաբերվել հնարավոր է եղել արդեն նոր անունով փաստաթղթերի հետ կապված ձեւակերպումներ անելուց հետո, երբ իրականացվել է փաստաթղթերի համեմատություն։ Սակայն նրան էլի չեն կարողացել պատասխանատվության ենթարկել։ Ուշագրավ է այն, որ նույնականացումից հետո պարզվել է, որ Կոնրադը մահացել է այս տարի՝ օնկոլոգիական հիվանդությունից։