Հիմա երգել չեմ կարող. Վալերիան հետաձգել է համերգները

Հիմա երգել չեմ կարող. Վալերիան հետաձգել է համերգները

ՌԴ ժողովրդական արտիստ, երգչուհի Վալերիան մեկ ամիս առաջ կորոնավիրուսով վարակվելու պատճառով կորցրել է ձայնը: Այս մասին հայտնում է ռուսական «Հինգերորդ ալիքը»։

Երգչուհին խոստովանել է, որ չի կարող ելույթ ունենալ բեմում։

«Կրծքի հատվածում սեղմվածությունն ու հազը թույլ չեն տալիս ինձ լիարժեք երգել։ Մինչև վերջ հույս ունեի, որ ժամանակին կվերականգնվեմ, բայց ամեն ինչ չէ, որ կախված է իմ ցանկությունից։ Ձայնագրության տակ մենահամերգ կյանքում չեմ տվել, իսկ հիմա երգել չեմ կարող», - պարզաբանել է երգչուհին։

Նա ներողություն է խնդրել և հայտնել, որ ստիպված է եղել հետաձգել սեպտեմբերին նախատեսված համերգները։