Մամուլի խոսնակները հայտնվել են սկանդալի կենտրոնում՝ մայոնեզի պատճառով

Մամուլի խոսնակները հայտնվել են սկանդալի կենտրոնում՝ մայոնեզի պատճառով

Վրաստանում աղմկոտ սկանդալի կենտրոնում են հայտնվել պետական գերատեսչական մի քանի մարմինների մամլո խոսնակները, այն բանի համար, որ նկարահանվել են մայոնեզի գովազդում։ Այս մասին հայտնում է City հանդեսը։ Սկանդալի պատճառը եղել է այն, որ վրացի պաշտոնյան նկարահանվել է ռուսական արտադրանք հանդիսացող մայոնեզի գովազդում եւ ոչ թե ուկրաինական, ինչպես նախապես կարծել է։ Մասնավորապես կին խոսնակը նկարահանվել է ռուսական «Սլոբոդա» ապրանքանիշի մայոնեզի գովազդում։ Էկա Միշվելաձեն, ով նախագահի ադմինիստրացիայում է աշխատում, Նինո Թոլորդավան, որ Պաշռպանության նախարարությունում է աշխատում եւ Հաթիա Մոիրաշվիլին, որ Հարկային տեսչությունում է աշխատում եւ երեքն էլ մամլո խոսնակների պաշտոնում, նկարահանվել են ռուսական մայոնեզի գովազդում։ Այս փաստը առաջ է բերել վրացի հասարակության բուռն նեգատիվ արձագանքը։ Բոլոր խոսնակներն էլ արդարացել են, որ չեն իմացել, որ «Սլոբոդան» ռուսական է եւ նախապես իմացել են, որ ուկրաինական է։