Սունակը դե՞մ է տրանսգենդերներին․ ԼԳԲՏ համայնքը զայրացած է
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հայտնվել է սկանդալի մեջ՝ հայտարարելով, որ «տղամարդը տղամարդ է, իսկ կինը՝ կին»:
Նրա խոսքերը, մասնավորապես, զայրացրել են ազատամիտ բրիտանացիներին և հատկապես՝ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին։
Իր կուսակցության տարեկան համաժողովում ունեցած ելույթում կառավարության ղեկավարն ասել է, թե ինչպես հասարակությունը պետք է վերաբերվի տրանսգենդերներին։
«Մեզ չպետք է ճնշեն, հավատացնեն, որ մարդիկ կարող են լինել ցանկացի սեռի, ինչ ուզում են:
Նրանք չեն կարող, տղամարդը տղամարդ է, իսկ կինը՝ կին, դա ուղղակի ողջամտություն է»,-Սունակի խոսքերը մեջբերում Reuters-ը:
Կարծիքներ