Հզոր պայթյուն՝ ռուսական Տագանրոգում․ տուժածներ կան

Հզոր պայթյուն՝ ռուսական Տագանրոգում․ տուժածներ կան

Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի կենտրոնում ուժգին պայթյուն է որոտացել, կան տուժածներ։ 

Այդ մասին տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ պայթյունը որոտացել է Բանկովսկայա հրապարակում գտնվող արվեստի թանգարանի հարևանությամբ։

Միջադեպի հետևանքով առնվազն չորս մարդ է տուժել, վնասվել են մեքենաներ և բազմաբնակարան շենք։ Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ փլատակների տակ քաղաքացիներ կան։

Ռոստովի մարզպետ Վասիլի Գոլուբևն ասել է, որ ենթադրաբար հրթիռ է պայթել։

Դեպքի վայր են մեկնել շտապօգնության ու հրշեջ մեքենաները։