Հրաժարական է տվել Պաշտպանության նախարարը

Հրաժարական է տվել Պաշտպանության նախարարը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ընդունել է ԱՄՆ Պաշտպանության նախարար գեներալ Ջեյմս Մետիսի հրաժարականը եւ հայտարարել, որ Պենտագոնի արդեն նախկին ղեկավարը անցնում է թոշակի։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Հեռուստաընկերությունը նշում է, որ «կատաղած շան» /այսպիսին է եղել Մետիսի մականունը իր ծառայության ողջ ընթացքում/ թոշակի անցնելու մասին լուրերը Վաշինգտոնի իշխանական կուլիսներում վաղուց էին շրջում, եւ նաեւ շատերն ասում էին, որ ի հայտ են եկել սկզբունքային տարբերություններ նրա եւ նախագահ Թրամփի միջեւ։ Իր հրաժարականի նամակում Մետիսը գրել է, որ թողնում է զբաղեցրած պաշտոնը, որպեսզի նախագահը կարողանա իր հայացքներին ավելի մոտ կանգնած մարդու գտնել՝ Պնախարարի պաշտոնը վստահելու համար։

New York Times-ն էլ գրում է, որ չափազանց հետաքրքրական է այն, որ Մետիսը հրաժարական է տալիս մեկ օր անց այն բանից հետո, երբ Սպիտակ տան ղեկավարը հայտարարում է, որ ամերիկյան զորքերը պետք է անհապաղ թողնեն Սիրիան։