Մահացել է ֆրանսիացի դերասանուհի Աննա Բուրգինյոնը

Մահացել է ֆրանսիացի դերասանուհի Աննա Բուրգինյոնը

Ֆրանսիայում 68 տարեկան հասակում իր մահկանացուն է կնքել դերասանուհի Աննա Բուրգինյոնը։ Նա հանդես էր գալիս Անեմոն կեղծանվան ներքո։ Վերջին տարիներին կինոդերասանուհին ծանր հիվանդությամբ է տառապել։ Անեմոնի կինոկարիերան ձգվում է մոտ կես դար։ Նա մի քանի տասնյակ դերեր է խաղացել ֆրանսիական կինոյում եւ հեռուստատեսությունում։ Առաջին էպիզոդիկ դերը ստացել է Բելմոնդոյի «Անուղղելիներում»։ Արժանացել է «Սեզար» մրցանակի «Մեծ ճանապարհ» ֆիլմում մարմնավորած կերպարի համար։