ԵՊՀ-ի շուրջ իրավական նոր գործընթացներ են սկսվում

ԵՊՀ-ի շուրջ իրավական նոր գործընթացներ են սկսվում

Երևանի պետական համալսարանում իրավական նոր գործընթացներ են սկսվում։ ԵՊՀ մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացրին, որ Գլխավոր դատախազությունում նյութեր են նախապատրաստվում չարաշահման դեպքերի հետ կապված։ Վերջին օրերին Գլխավոր դատախազությունում հարցաքննության է կանչվել ԵՊՀ գնումների պլանավորման և պահեստավորման վարչության պետ Արման Մալխասյանը։

Մեր հարցին, թե հնարավո՞ր է՝ ենթադրյալ չարաշահումները կապված են նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի դեմ հարուցված քրեական գործի հետ, մեր աղբյուրը պատասխանեց, որ խոսքը Սիմոնյանի հրաժարականից հետո տեղի ունեցած չարաշահումների մասին է։

Մեզ հետ զրույցում Մալխասյանը հերքեց, որ ինքը հարցաքննության է կանչվել․

«Ճիշտ չի Ձեր տեղեկությունը, ինձ հարցաքննության չեն կանչել, այդ տեղեկությունը իմ լիազորություններից դուրս է, որ ես Ձեզ տրամադրեմ, բայց ինձ հարցաքննության չեն կանչել»։

Հարցրինք՝ այդ դեպքում ի՞նչ տեղեկության մասին է խոսքը, որը ինքը չի կարող տրամադրել, պատասխանեց՝ «չեմ կարող ասել»։