Այս երեկո տեղի կունենա Քոչարյանի ձերբակալման դեմ բողոքի քննությունը

Այս երեկո տեղի կունենա Քոչարյանի ձերբակալման դեմ բողոքի քննությունը

Լևոն Քոչարյանի ձերբակալման դեմ ներկայացված բողոքը մակագրվել է Մասիս Մելքոնյանին: Դատական նիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 22:00-ին:

Այս մասին հայտնում է Քոչարյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւը:

Ավելի վաղ Կոչուբաևը գրել էր․

«Ոստիկանության ծառայողները Լևոն Քոչարյանին դաժան ծեծի ենթարկելով բերման էին ենթարկել: Լ. Քոչարյանին խոշտանգելու հանցափաստով հանցագործության մասին հաղորդում էինք ներկայացրել:

Քիչ առաջ քննիչը մեզ հանձնեց ձերբակալման որոշումը, որից պարզ դարձավ, որ խոշտանգող ոստիկանները հաղորդում են ներկայացրել, որ Լ. Քոչարյանը 4 կարմիր բերետի ծեծել է: Այս ցնդաբանության հիմքով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ խոշտանգման մասով տղերքը մտածում են: Սա իհարկե իրավական բեսպրիդել է:

Լ. Քոչարյանը ծիծաղով մոտեցավ այս հարցին և կոչ արեց չհանձնվել ու շարունակել պայքարը», - գրել է նա: