Արդարադատության նախարարի հայտնած տեղեկությունները ապատեղեկատվություն են պարունակում

Արդարադատության նախարարի հայտնած տեղեկությունները ապատեղեկատվություն են պարունակում

Միքայել Շխիմյանը, ով Դավիթ Հարությունյանի փաստաբանն է նրա նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում, գրել է.

«ՀՀ արդարադատության նախարարի կողմից երեկ Հ1 հեռուստաալիքով Դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ հայտնած տեղեկությունները ապատեղեկատվություն են պարունակում: Դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ է քննվում առաջին անգամ, վարույթը վերաբերվում դատավորի խոսքի ազատության սահմանափակմանը: Դատավոր Դավիթ Հարությունյանի կողմից քննված գործերով ՄԻԵԴ կողմից երբևէ որևէ խախտում չի արձանագրվել: