Նախագահին ընդունել են արտակարգ ջերմ

Նախագահին ընդունել են արտակարգ ջերմ
Սիրիայի Սուվեյդա նահանգի բնակիչները, որոնք ազատագրվել են ԻՊ գերությունից, իսկական արքայական ընդունելություն են կազմակերպել նախագահ Բըշար ալ-Ասադի համար։



Ինչպես հայտնում է Al-Watan-ը, գերությունից ազատագրված սուվեյդացիները նախագահ Ասադի այցելության ժամանակ նրան բարձրացրել ու նստեցրել են իրենց ուսերին՝ ի նշան երախտագիտության։



Պարբերականը գրում է, որ սա, արաբական ավանդույթի համաձայն, բարձրագույն երախտագիտության նշանն է, որ ժողովուրդը կարող է ցուցաբերել սեփական նախագահի հանդեպ։