Նախկին վարչապետին ՌԴ-ում բարձր պաշտոն կտան

Նախկին վարչապետին ՌԴ-ում բարձր պաշտոն կտան
Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը գրում է․



«Ինչպես պարզվեց ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ով ավարտեց իր քաղաքական կարիերան ապրիլյան իշխանափոխությունից հետ, կարող է մտնել «Զարուբեժնեվտի» տնօրենների խորհուրդ։ Այս նշանակում կարող է լինել ինչպես քաղաքական ժեստ, այնպես էլ Կարեն Կարապետյանի՝ ռուսական պետական հիմնարկներում երկարամյա կարիերայի հետևանք՝ սկսած 2000 թվականից մինչև 2010 թվականը։ Ռուսաստանը նախկինում էլ օտարերկրյա լոյալ քաղաքական գործիչներին հրավիրում էր այնպես, ինչպես Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը մտնում է «Րոսնեֆտի» տնօրենների խորհուրդ։



Կարեն Կարապետյանն էլ մոտ ապագայում կարող է մտնել «Զարուբեժնեվտի» տնօրենների խորհուրդ, այս մասին հաղորդել են «Կոմերսանտի» աղբյուրները։ Նրանք նաև հաղորդում են, որ Կարեն Կարապետյանը կարող է ստանալ անկախ տնօրենի պաշտոնը , որը հիմա զբաղեցնում է ֆինանսիս Հրայր Սիմոնյանը։



Նշենք, որ «Կոմերսանտի» հարցմանը, թե Կարեն Կարապետյանը նշանակվելո՞ւ է, «Զարուբեժնեվտից» պատասխանել են, որ դեռ հրամանը չկա, բայց չեն հերքել տեղեկությունը։