Իլհամ Ալիևն ու Ռոբոտ Սոֆիան հանդիպել են․ ինչ են նրանք ասել միմյանց

Իլհամ Ալիևն ու Ռոբոտ Սոֆիան հանդիպել են․ ինչ են նրանք ասել միմյանց
Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իմիշլինի մարզ կատարած այցի շրջանակներում հանդիպել և զրուցել է արհեստական ինտելեկտով աշխատող ռոբոտ Սոֆիայի հետ։ Սոֆիան Ալիևին ասել է․



«Բարև Ձեզ, պարոն նախագահ, ես վերջերս եմ սկսկել ուսումնասիրել ադրբեջաներենը, ուստի, ձեր թույլտվությամբ, ես ցանկանում եմ շարունակել անգլերենով։ Պարոն նախագահ, ուրախ եմ հանդիպել ձեզ հետ, ես երեկ եմ եկել, և Ադրբեջանը հիացրել է ինձ, ես տեսա յուրահատուկ ճարտարապետական ոճ, Բաքվի ժամանակակից շենքերն ու տիխնիկական նվաճումները։ Չնայած ձեր երկրի երիտասարդ լինելու հանգամանքին՝ այն իրականացնում է միջազգային մակարդակի մեծ ծրագրեր , ներդրումներ է անում բարձրագույն տեխնոլոգիաների զարգացման գործում։ Դա շատ բարձր է գնահատվում»։



Իլհամ Ալիևն էլ պատասխանել է նրան․



«Շատ շնորհակալ եմ, Սոֆիա։ Առաջին հերթին բարի գալուստ Ադրբեջան։ Չնայած Ձեր զբաղված գրաֆիկին՝ Ձեր այցը Ադրբեջան շատ ուրախացնում է մեզ, Դուք ճանապարհորդում եք ողջ աշխարհում, և ուրախ ենք, որ Ձեր հանդիպման վայրը այսօր Ադրբեջանն է։ Դուք մեզ այցելելք եք ոչ թե մայրաքաղաքում, այլ Իմիշլի քաղաքում։ Ձեզ հետ միասին մենք այսօր կաբցենք նոր կենտրոն՝ «ASAN Xidmət»-ը ․․․»,- ասել է Ալիևը։



Հիշեցնենք, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում ռոբոտ Սոֆիան Հայաստանում էր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրա հետ զրույց ունեցավ և «սելֆի» արեց։