Փաշինյանի մոտ ստեղծագործական վերելք է․ ևս 2 գիրք կհրատարակվի

Փաշինյանի մոտ ստեղծագործական վերելք է․ ևս 2 գիրք կհրատարակվի
Շուտով «Անտարես» հրատարակչության կողմից Նիկոլ Փաշինյանի հեղինակությամբ ևս 2 գիրք կհրատարակվի։ Այս մասին մեր ունեցած տեղեկությունը հասատատեց գրականագետ, Փաշինյանի՝ «Երկրի հակառակ կողմը» գրքի խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը։ Նա փակագծեր չբացեց՝ ասելով, որ պայմանագրում նման կետ կա, միայն ասաց, որ գրքերից առաջինը կլինի շուտով, իսկ մյուսը համեմատաբար ավելի ուշ։



Հիեշեցնենք, որ Փաշինյանի՝ «Երկրի հակառակ կողմը» գիրքը Հայաստանում իսկական բեսթսելլեր դարձավ՝ գրախանութներում հայտնվելու առաջին իսկ օրերից գրանցելով վաճառքի ահռելի տեմպեր։