Ադրբեջանցիները շարունակում են հաստատվել օկուպացված Բերձորում

Ադրբեջանցիները շարունակում են հաստատվել օկուպացված Բերձորում

Ադրբեջանցիների ևս 17 ընտանիք՝ 63 հոգուց բաղկացած, մեկնել է օկուպացված հայկական Բերձոր (Լաչին) մշտական բնակության համար։ Այդ մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։

Նշվում է, որ այդ ընտանիքները կբնակվեն այն տներում, որտեղ «նախկինում ապրել են կամ որոնք վերակառուցվել են օկուպացիայի ավարտից հետո»։

Այս պահի դրությամբ, Լաչինում ընդհանուր առմամբ բնակություն է հաստատել 363 ընտանիք կամ 1389 մարդ։