Ո՞ւմ նկարն է փակցված ՔԿ նախագահի կաբինետում (տեսանյութ)

Ո՞ւմ նկարն է փակցված ՔԿ նախագահի կաբինետում (տեսանյութ)
Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե իր աշխատասենյակում ո՞ւմ նկարն է փակցված՝ հիշեցնելով, որ նախկինում Սերժ Սարգսյանի նկարն էր: Գրիգորյանն ասաց, որ երբ ինքը ՊՆ-ի քննչական ծառայությունում է եղել, այն ճամանակ փակցված էր նախարարի և գերագույն գլխավոր հրամանատարի նկարը, այսինքն՝ Սերժ Սարգսյանի: Իսկ հիմա, երբ եկել է Քննչական կոմիտե, որևէ նկար փակցված չէ:



Մեր հարցին՝ երբվանի՞ց փակցված չէ, ՔԿ նախագահն ասաց՝ հեղափոխությունից հետո, ինքը հունիսին է եկել, արդեն որևէ նկար չի եղել իր կաբինետում:



Մանրամասն՝ տեսանյութում:



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**