Մահացել է Մոնսերատ Կաբալյեն

Մահացել է Մոնսերատ Կաբալյեն
Կյանքի 85-րդ տարում իր մահկանացուն է կնքել իսպանացի օպերային աշխարհահռչակ երգչուհի Մոնսերատ Կաբալյեն։ Այս մասին հայտնում է RIA Novosti լրատվական գործակալությունը։ Իսպանական օպերայի անկրկնելի սոպրանոն վախճանվել է Բարսելոնա քաղաքում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կաբալյեն ուներ առողջական խնդիրներ եւ բուժում էր անցնում տեղի կլինիկաներից մեկում։ Նա հոսպիտալացվել էր միզապարկի խնդիրների հետեւանքով։



Կաբալյեն ճանաչում ձեռք բերեց շնորհիվ իր բելկանտո տեխնիկայի եւ Պուչինիի, Բելինիի եւ Դոնիցետիի դասական իտալական գործերի կատարումներով։