«Չելսիի» մարզիչը զարմացել է մրցակցի վտանգավոր հակագրոհներից

«Չելսիի» մարզիչը զարմացել է մրցակցի վտանգավոր հակագրոհներից
«Չելսի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մեկնաբանել է անգլիական «Վիդիի» հաղթանակը՝ Եվրոպայի Լիգայի խմբային առաջնության երկրորդ տուրում։ «Այսօր բավական բարդ խաղ ունեցանք։ Առաջին խաղակեսին մենք ունեինք հնարավորություն գոլ խփելու, որը չօգտագործեցինք։ Ընդմիջումից հետո ավելի բարդ էր։ Մենք գոլային էլի պահեր ունեցանք, սակայն եւ բազմաթիվ գոլային պահեր թույլ տվեցինք նաեւ մրցակցին։ Պետք է ավելի հուսալի պաշտպանություն կազմակերպենք մեր դարպասի մոտ, որպեսզի հակագրոհները կարողանանք հետ մղել։



«Վիդին» շատ կազմակերպված էր խաղում։ Նրանք իրենց դարպասին շատ մոտ են խաղում, բայց եւ շատ ինքնավստահ են։ Անկեղծ ասած զարմացած եմ նրանց վստահ հակագրոհներից»,- Sport.ru-ի փոխանցմամբ ասել է Սարին։