Բլոգեր Ալեքսանդր Լապշինի ցավակցական խոսքը՝ Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ

Բլոգեր Ալեքսանդր Լապշինի ցավակցական խոսքը՝ Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ
Ռուսաստանցի հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, կապված հայազգի մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան հետ։



«Սարսափելի մեծ ափսոսանք։ Մեծ մարդ՝ եւ որպես անձ, եւ որպես արտիստ եւ երգիչ։ Ցավալի է, տխուր է։ Սակայն կարծում եմ, որ ինքը՝ Ազնավուրը չէր ցանկանա, որպեսզի իրեն սրբացնեն եւ անվերջ ողբան, հիշելով ընդ որում Հայ ժողովրդի դառը ճակատագիրը։ Նրա հիշատակի հանդեպ լավագույն հարգանքը կլինի, որպեսզի Հայաստանը ոտքի կանգնի եւ դառնա քաղաքակիրթ եւ բոլորի կողմից հարգված պետություն։ Դրա մասին Ազնավուրը երազել էր ամբողջ կյանքումԼ Դա ամենալավ նվերը կլինի Ազնավուրին եւ ամենալավ հարգանքի տուրքը նրա հիշատակին»,- գրել է Ալեքսանդր Լապշինը։