«Նիկոլն ուզում ա հարսանիք էլ չանե՞նք»

«Նիկոլն ուզում ա հարսանիք էլ չանե՞նք»
Երեկ մի ռեստորանում հարսանիքի էինք։ Մարդիկ հազիվ սկսել էին ուրախանալ, ժամը 23։ 00 –ն էր, երգն ու երաժշտությունը քը՜րթ անջատվեց։ Շատերը տեղյակ չէին, որ վարչապետն արգելել է, որ ժամը 23-ից հետո երգ ու երաժշտություն հնչի և սկսեցին երգիչների, մենեջերների հետ «վիճել»։ Սկսեցին աղմկել՝ «Նիկոլն ուզում ա հարսանիք էլ չանե՞նք։ Վարկով փող ենք վերցրել, թողեք ուրախանանք»։ Եկավ օբյեկտի պատասխանատուն և ասաց, որ տուգանվում են բոլոր այն ռեստորանները, որոնք ժամը 23-ից հետո շարունակում են երաժշտությունը։ Պատմեց, որ մի երկու օր առաջ հարսանիքներից մեկի ժամանակ, երբ ժամը 21-ից հետո շարունակվել է հարսանեկան երաժշտությունը, եկել և տուգանել են երկու թե երկուսուկես միլիոն դրամի չափով։ Հարսանիքի տերը ծախսի կեսն իր վրա է վերցրել, դե ի՞նչ աներ։ Երբ հարցրի՝ լա՞վ է դա, մի տեսակ զգուշացավ․



-Չլինի՞ լրագրող ես։ - Մի տեսակ սկսել ենք վախենալ, զգուշանալ բոլորից։ Ամեն քայլափոխի մարդիկ «գործ են տալիս»։ Եթե առաջ «գործ տալը» լավ չէր դիտվում, հիմա «գործ տվողներն են առաջ գնում»։ Հարսանիքի համար նախատեսված ռեստորանները բնակելի վայրերին մոտիկ չեն և մարդկանց չեն խանգարում։ Մնացած խնջույքները ոչինչ, բայց հարսանիքի ուրախության սահմանափակումը լավ չի ընդունվում․․․ Հարսանիքի «նվագ կտրելը» լավ բան չի․․․ տուգանելու մասին էլ չասեմ։ Պարտքով, վարկի տակ ճռռալով մի կերպ ամուսնանում են՝ տուգանքն էլ ռեստորանատիրոջ հետ կիսում․․․ Ուրախության մասին էլ չասեմ, չեն հասցնում մի կարգին երգեն ու պարեն։



Հասմիկ Բաբաջանյան