Արագած Ախոյանը նոր կուսակցություն ունի
ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արագած Ախոյանը օրերս անդամակցել է Տիգրան Ուրիխանյանի ղեկավարած Ալյանս կուսակցությանը: Անցած շաբաթ Ախոյանը մեզ հետ զրույցում տեղեկացրել էր Ուրիխանյանի հետ համագործակցության, առաջիկա ընտրություններին այդ կուսակցության հետ մասնակցության մասին:
Սակայն կուսակցությանը հապշտապ անդամակցելու որոշումը, մեր տեղեկություններով, պայմանավորված է առաջիկա համագումարով, որն ըստ նախնական որոշման կանցկացվի սեպտեմբերի 16-ին:
Հիշեցնենք, որ թե՛ Ուրիխանյանը, թե՛ Ախոյանը նախկին ԲՀԿ-ականներ են, սակայն Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից ժամանակավորապես հեռանալուց հետո նրանց ճանապարհները բաժանվեցին: Ախոյանը դուրս եկավ ԲՀԿ-ից, Ուրիխանյանն էլ ստեղծեց սեփական կուսակցությունը:

Կարծիքներ