Ժոզե Մոուրինյոն իր կարիերայի ամենախոշոր պարտությունն է կրել

Ժոզե Մոուրինյոն իր կարիերայի ամենախոշոր պարտությունն է կրել
«Մանչեսթեր Յունայթեդը» սեփական դաշտում Անգլիական Պրեմիեր Լիգայի երրորդ տուրում պարտություն է կրել լոնդոնյան «Տոտենհեմից» 0:3 հաշվով, ինչը Ժոզե Մոուրինյոյի կարիերայում ամենախոշոր պարտությունն էր, որն ունեցել է սեփական հարկի տակ։



Այս մասին հայտնում է BBC-ն։ Ի դեպ, առաջին անգամ իր ողջ կարիերայի ընթացքում Մոուրինյոն սեզոնի սկզբում երկու հանդիպում ազգային առաջնության երեք հանդիպումներից ավարտել է պարտությամբ։



Նշենք, որ երկրորդ տուրում «ՄՅՈՒ»-ն 2:3 հաշվով պարտվել էր «Բրայթոնին»։