Պենտագոնը հայտարարել է անանուն մեսենջեր ստեղծելու մասին

Պենտագոնը հայտարարել է անանուն մեսենջեր ստեղծելու մասին
Պենտագոնի հեռանկարային հետազոտությունների կենտրոնը հայտարարել է, որ մշակում է անանուն մեսենջեր, որը գործելու է բջջային հավելվածի տեսքով։ Այս մասին հայտնում է RT-ն։



Ըստ հրապարակման, նոր մեսենջերի ստեղծման համար հատկացվել է 44 միլիոն դոլար։ Մեսենջերի մշակման աշխատանքները մեկնարկելու են 2019 թվականից եւ ավարտվում 2023-ին։ Նոր մեսենջերը կլինի պաշտպանված արտաքին հարձակումներից։ Մեսենջերն ունենալու է բացառիկ ծածկագրում։



Նշենք որ Պենտագոնը նաեւ ձեռնարկելու է GPS-ի այլընտրանքային համակարգը։