Մեր հրապարակումն օգնել է

Մեր հրապարակումն օգնել է
Երկու օր առաջ մենք գրել էինք, որ «Բաղրամյանի ալրաղացը» բարձրացրել է ալյուրի գինը՝ եթե նախկինում 50 կիլոգրամանոց ալյուրի պարկը վաճառում էր 21 դոլարով, ապա այդ օրվանից ալյուր գնողներին տեղեկացրել էին, որ այսուհետ վաճառվելու է 22 դոլարով։ Դրանից շատ նեղվել էին հատկապես փոքր փռերի տերերը, որոնք մեծ քանակով ալյուր են գնում եւ այդ մեկ դոլարն էականորեն խփում էր իրենց եկամուտներին։ Նրանք արդեն մտածում էին հացի գինը կամ քաշը վերանայելու մասին։



Այսօր մեզ զանգահարեց հացաթխման արտադրամաս ունեցող փոքր բիզնեսի ներկայացուցիչներից մեկը եւ իր խորին շնորհակալությունը հայտնեց, ասելով, որ մեր հրապարակումից հետո «Բաղրամյան ալրաղացը» կրկին իջեցրել է ալյուրի գինը՝ սահմանելով 21 դոլար։ Մեր զրուցակիցը պատմեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ զանգահարել է ալրաղացի տիրոջը՝ Լֆիկին եւ հանձնարարել վերականգնել հին գինը։ Այս տեղեկատվությունը ստուգել հնարավոր չէր, ուղղակի մեջբերում ենք մեր զրուցակցի խոսքը։