Մադուրոն իր դեմ մահափորձ կազմակերպելու մեջ մեղադրել է Կոլումբիայի նախկին նախագահին

Մադուրոն իր դեմ մահափորձ կազմակերպելու մեջ մեղադրել է Կոլումբիայի նախկին նախագահին
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն օրերս իր դեմ իրականացված մահափորձը կազմակերպելու մեջ մեղադրել է Կոլումբիայի նախկին նախագահ Խուան Մանուել Սանտոսին:



Ընդ որում, ըստ Կարակասի առաջնորդի հայտարարության, Սանտոսին դրանում օգնել են վենեսուելացի ընդդիմադիրները՝ Խուլիո Բորխեսի ղեկավարությամբ։ Մադուրոն նաեւ ասել է, որ Սանտոսի եւ Բորխեսի միջեւ միշտ էլ հաղորդակցություն եղել է։ Նշենք, որ Վենեսուելայի ՆԳ նախարարությունը ավելի քան 20 մարդ է ձերբակալել երկրի նախագահի դեմ իրականացված մահափորձի հետ կապ ունենալու կասկածանքով։