Պատվիրատուն ես եմ

Պատվիրատուն ես եմ
Կենսաբան, բիոլոգ, 42 տարի Մանկավարժականում դասավանդած Էդմոնդ Զավարյանի խմբագրություն գալու միակ պատճառն իր խոսքը տեղ հասցնելն էր, նա ցանկանում էր անպայման պատասխանել Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններին․ «Ի պատասխան Ռ․ Քոչարյանի փաստաբանների այն հայտարարության, որ Ռ․ Քոչարյանի նկատմամբ կատարվում է պատվիրված քաղաքական հետապնդում, հայտնում եմ, որ իսկապես կա պատվեր։ Պատվիրատուն ես եմ՝ Էդմոնդ Զավարյանս, Հայաստանի ժողովուրդը եւ ամբողջ հայությունը»,-ասաց Զավարյանը։