Ելենա Ստեպանենկոն դատի է տվել Եվգենի Պետրոսյանին

Ելենա Ստեպանենկոն դատի է տվել Եվգենի Պետրոսյանին
Դերասանուհի Ելենա Ստեպանենկոն դատի է տվել ամուսնուն՝ Եվգենի Պետրոսյանին։ Ինչպես հայտնում է RIA Novosti լրատվական գործակալությունը, Ստեպանենկոն դատարան հայց է ներկայացրել համատեղ կյանքի ընթացքում կուտակած ունեցվածքը կիսելու հետ կապված։ «Դատական հայցը համատեղ կյանքի ընթացքում կուտակած ունեցվածքի բաժանման մասին, վարույթ է գրանցվել հուլիսի 4-ին»,- ասված է դատական գործի մուտքի քարտում։



Մոսկովյան լուրերի «Москва» գործակալությունն էլ գրում է, որ հայցի քննությունը տեղի կունենա օգոստոսի 6-ին։ Եվգենի Պետրոսյանն ինքը հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ ինչ որ շփոթմունք կա եւ ինքը նման տեղեկություն չի ստացել։ Միաժամանակ նաեւ նա հրաժարվել է մեկնաբանել իր եւ Ստեպանենկոյի ամուսնալուծության հետ կապված հարցը։