Զիմբաբվեն նոր նախագահ ունի

Զիմբաբվեն նոր նախագահ ունի
Զիմբաբվեի գործող նախագահ Էմերսոն Մնանգագվան վերընտրվել է այդ երկրում տեղի ունեցած նախագահական ընտրություններում հերթական ժամկետի համար։ Այս մասին հայտնում է Bloomberg լրատվական գործակալությունը։ Նրա օգտին քվեարկել է 2,46 միլիոն մարդ, իսկ նրա հակառակորդ Նելսոն Չամիզան հավաքել է 2 միլիոն ձայն։



Նշենք, որ Մնանգագվան հայտնի է որպես աֆրիկյան ազատագրական պայքարի թունդ մարտիկ, անցյալ դարի 60-ական թթ եղել է հակագաղութացման պայքարի մեջ, մասնակցել պարտիզանական պատերազմներին, ղեկավարել Զիմբաբվեի հատուկ ծառայություններից Հետախուզական կազմակերպությունը։