Հնդկաստանը կվերսկսի Tejas ռազմական կործանիչ ինքնաթիռների փորձարկումները

Հնդկաստանը կվերսկսի Tejas ռազմական կործանիչ ինքնաթիռների փորձարկումները
Հնդկաստանի իշխանությունները մտադիր են վերսկսելու Tejas ռազմական կործանիչ ինքնաթիռների ռազմածովային ենթատեսակի լայնամասշտաբ փորձարկումները։ Այս մասին հայտնում է NDTV-ն։ Համաձայն հրապարակման, առաջիկա 5 ամսվա ընթացքում Tejas-ի ռազմածովային վարկածը փորձնական թռիչքավայրէջքային գործողություններ կիրականացնի Vikramaditya ավիակիր ռազմական հածանավի վրայից։



Նշվում է նաեւ, որ լայնամասշտաբ փորձարկումները կիրականացվեն արդեն 2019-ին։ Ավելի վաղ հնգկական իշխանությունները հայտարարել էին, որ հինգերորդ սերնդի ռազմական կործանիչների ստեղծման նախագիծը կիրականացնեն առանց ռուսների աջակցության։