Իրանում հակակառավարական ցույցեր են

Իրանում հակակառավարական ցույցեր են
Հակակառավարական հերթական բողոքի ցույցերը սկսել են կրկին ալեկոծել Իրանը։ Այս մասին հայտնում է Al Arabiya-ն։ Ցուցարարաները բողոքում են ազգային արժույթի գնանկման, ապրանքների թանկացման, կոռուպցիայի դեմ։ Տեղի են ունեցել նաեւ բախումներ իրավապահների հետ։ Սպահանում ցույցերը շարունակվում են արդեն 3-րդ օրն անընդմեջ։



Ուշագրավ է այն, որ ցուցարարները կիրառում են նաեւ «Մահ բռնապետին» կարգախոսը։ Իրավապահները ցուցարարների հանդեպ կիրառել են արցունքաբեր գազ։ Կան ձերբակալվածներ։ Բախումները հիմնականում տեղի են ունեցել Կարաջ, Շիրազ եւ Մեշհադ քաղաքներում։