Հյուսիսային Կորեան շարունակում է միջուկային վառելիք կուտակել

Հյուսիսային Կորեան շարունակում է միջուկային վառելիք կուտակել
ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան շարունակում է ավելացնել իր միջուկային վառելիքի պաշարները, որոնցից կարող են օգտվել միջուկային զենքի մշակման համար, չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպման արդյունքում ձեռք բերած պայմանավորվածություններին։



Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Պարբերականի հաղորդմամբ, այս մասին Պետքարտուղար Պոմպեոն ասել է ի պատասխան դեմոկրատ սենատոր Էդ Մարկիի հարցի, սակայն որեւէ այլ մանրամասն չի բացահայտել, թե ինչ հիմնավորմամբ է նման հայտարարություն անում։ Ըստ հրապարակման, Պետքարտուղար Պոմպեոն միայն ասել է, որ ամերիկյան կողմը դեռւես շարունակում է համբերատար դիվանագիտության իր գծի շարունակումը։