Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ դադարեցնում է նավթի արտահանումը Բաբ-Էլ-Մանդեպի նեղուցով

Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ դադարեցնում է նավթի արտահանումը Բաբ-Էլ-Մանդեպի նեղուցով
Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Խալիդ ալ-Ֆալըհը հայտարարել է, որ դադարեցնում է նավթի արտահանումը Բաբ-Էլ-Մանդեպի նեղուցով։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Էր-Ռիյհադում նման որոշում կայացվել է այն ժամանակ, երբ եմենցի ասպտամբների կողմից հարձակում է տեղի ունեցել երկու գերխոշոր բեռնանավերի վրա։



Թեեւ այս որոշումը հայտարարվել է ժամանակավոր, սակայն ժամկետների մասին որեւէ մանրամասնում չի արվել։ Նախարար ալ-Ֆալըհը միայն ասել է, որ կվերականգնվի միայն այն ժամանակ նավթի արտահանումը Բաբ-Էլ-Մանդեպի նեղուցով, երբ այն դառնա անվտանգ։