Թրամփի վարկանիշը աճել է, չնայած քննադատություններն էլ ավելի են սրվել

Թրամփի վարկանիշը աճել է, չնայած քննադատություններն էլ ավելի են սրվել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշն աճել է, չնայած որ նա սուր քննադատության է ենթարկվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման պատճառով։



Այս մասին հայտնում է Wall Street Journal պարբերականը։



Պարբերականը գրում է՝ WSJ/NBC News-ի համատեղ սոցհարցումների արդյունքները ցույց են տվել, որ նախագահ Թրամփի գործունեությունից գոհ են ամերիկացիների 45%-ը, ինչը ողջ նախագահության ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է եւ 1 տոկոսով ավելին է, քան հունիս ամսին ունեցած վարկանիշը։



Նշվում է սակայն, որ հարցումն իրականացվել է հուլիսի 15-ին, այսինքն՝ մինչ Պուտինի հետ Թրամփի հանդիպումը։ Ընդ որում, հանրապետական ընտրողների աջակցությունը 88 տոկոս է։ Ի դեպ, նախկին նախագահներից միայն Ջորջ Բուշ-կրտսերն է այդքան բարձր ռեյտինգ ունեցել իր կուսակից ընտրողների մոտ։ 51 տոկոս հարցվածները խնդիր են տեսնում սահմանային եւ միգրացիոն քաղաքականության հետ, իսկ 58 տոկոսի համար անընդունելի է միգրանտների ընտանիքների մասնատումը։