Թուրքիայում ձերբակալվել է Սեդա Դուդուրկաեւան՝ ԻՊ հետ կապեր ունենալու կասկածանքով

Թուրքիայում ձերբակալվել է Սեդա Դուդուրկաեւան՝ ԻՊ հետ կապեր ունենալու կասկածանքով
Ստամբուլում ձերբակալվել է Չեչենական Հանրապետության նախկին ղեկավարներից մեկի՝ Ասու Դուդուրկաեւի դուստրը՝ Սեդա Դուդուրկաեւան՝ ԻՊ հետ կապեր ունենալու կասկածանքով։



Այս մասին հայտնում է թուրքական Vatan պարբերականը։



Նրա հետ մեկտեղ ձերբակալվել են նաեւ չորս այլ անձինք, հակաահաբեկչական ռեյդի արդյունքում։ Նշենք, որ Սեդա Դուդուրկաեւայի ամուսինը՝ Ումար Շիշանին համարվում է ԻՊ, այսպես ասած, ռազմական նախարարը։



Նշենք նաև, որ Ասու Դուդուրկաեւը ժամանակին զրկվել էր այս պաշտոնից 2013 թվականին՝ Սիրիայում գտնվող ահաբեկչական ԻՊ խմբավորման հետ կապեր ունենալու պատճառով, ինչի մասին այն ժամանակ հայտարարել էր Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը։