Հեռավոր Արեւելքում 264 հազար հեկտար անտառ է այրվել

Հեռավոր Արեւելքում 264 հազար հեկտար անտառ է այրվել
ՌԴ Հեռավոր Արեւելքի դաշնային շրջանի Անտառային տնտեսության դեպարտամենտի տվյալների համաձայն, անցնող օրերի ընացքում Հեռավոր Արեւելքում 264 հազար հեկտար անտառ է այրվել։



Այս մասին հայտնում է RIA Novosti լրատվական գործակալությունը։



Ընդ որում, գործել է հրդեհի 166 օջախ, որից 116-ը` Յակուտիայում, 39-ը` Մագադանի մարզում եւ 8-ը` Խաբարովսկի երկրամասում, ինչպես նաեւ 2-ը` Կամչատկայի երկրամասում, 1-ը` Սախալինի մարզում։



Այրված անտառների 98 տոկոսը գտնվում է Յակուտիայում։ Հրդեհի շրջաններում հայտարարվել է արտակարգ դրություն։