Microsoft-ում հայտարարել են Կոնգրեսի 3 թեկնածուի վրա իրականացրած կիբերհարձակումների մասին

Microsoft-ում հայտարարել են Կոնգրեսի 3 թեկնածուի վրա իրականացրած կիբերհարձակումների մասին
Microsoft ընկերության փոխնախագահ Թոմ Բարթը հայտարարել է, որ ընկերության աշխատակիցները ընթացիկ տարում հայտնաբերել են եւ կանխարգելել կիբերհարձակումներ, որոնք ուղղված են եղել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում առաջադրված առնվազն 3 թեկնածուի դեմ։



Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։



«Խոսքը այն մարդկանց մասին է, որոնք իրենց դիրքորոշումների շնորհիվ կարող էին հետաքրքրություն ներկայացնել լրտեսության կամ ընտրական գործընթացների խաթարման տեսակետից»։ Պարբերականը մանրամասնում է, որ ֆիշինգային չարամիտները օգտագործել են կեղծ կայքեր, որոնք լինքերի օգտագործումով էլ հնարավոր է, որ ապագա կոնգրեսականները հայտնվեին ցանցահենային հարձակման թիրախում։ Բարթը մանրամասնել է, որ հարձակումների մեթոդիկան համապատասխանում է այն մեթոդիկային, որը նկարագրված է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի՝ ռուսական հատուկ ծառայությունների 12 աշխատակցի դեմ ներկայացված մեղադրանքներին։