Ողբերգական ավտովթար Ուկրաինայում, կան 5 զոհ եւ 12 վիրավոր

Ողբերգական ավտովթար Ուկրաինայում, կան 5 զոհ եւ 12 վիրավոր
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Ուկրաինայի Նիկելաեւսկի մարզում, որի հետեւանքով 5 մարդ զոհվել են, եւս 12-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է UNIAN-ը։



Դեպքը տեղի է ունեցել Կիեւ-Օդեսա մայրուղու վրա։ Կիեւից դեպի Օդեսա մեկնող Volkswagen միկրոավտոբուսը հարվածել է ճանապարհի աջ հատվածում անսարքության համար կայանած բեռնատարին։ Զոհերի թվում է նաեւ միկրոավտոբուսի վարորդը։ 12 վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։ Իրավապահները պարզում են վթարի մանրամասները։