Ռոբերտ դե Նիրոն սուր քննադատության է ենթարկել Դոնալդ Թրամփին

Ռոբերտ դե Նիրոն սուր քննադատության է ենթարկել Դոնալդ Թրամփին
Աշխարհահռչակ դերասան Ռոբերտ դե Նրոն «Թոնի» տարեկան մրցանակաբաշխության հանդիսության ընթացքում սուր քննադատության է ենթարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ արժանանալով բուռն ծափողջյունների։ Այս մասին հայտնում է Mediaite հանդեսը։



Դե Նիրոն հանդիսության ժամանակ տիպիկ ամերիկյան ոչ ցենզուրային բառապաշարով արտահայտվել է ԱՄՆ նախագահի մասին, այն դեպքում, երբ մրցանակաբաշխությունը հեռարձակվել է մի շարք հեռուստակայաններում եւ ռադիոկայաններով ուղիղ միացմամբ։ Հասարակությունը ծափահարել է արտիստին։ Թրամփը դեռ չի արձագանքել այս վիրավորանքին։