Մակրոնն անդրադարձել է Ֆրանսիայի հավաքականում Բենզեմայի բացակայությանը

Մակրոնն անդրադարձել  է Ֆրանսիայի հավաքականում Բենզեմայի բացակայությանը
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը անդրադարձել է Մադրիդի «Ռեալի» խաղացող Քարիմ Բենզեմայի Մունդիալի խաղերին Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում ընդգրկված չլինելու փաստին։ Այս մասին հայտնում է Marca հանդեսը։



Նշենք, որ Բենզեման ազգային հավաքական չի կանչվում՝ սկսած 2015 թվականից, երբ սկանդալային պատմության կենտրոնում էր հայտնվել մոսկովյան «Դինամոյի» կիսապաշտպան Մաթյե Վալբուենի հետ կապված շանտաժի դրվագում։ Այս առնչությամբ՝ իրեն ուղղված հարցին Մակրոնն ասել է, որ ինքը երկրի նախագահն է եւ ոչ թե ազգային հավաքականի գլխավոր մարզիչը։



Ազգային հավաքականի պատասխանատվությունը դրված է Դիդյե Դեշամի վրա եւ ինքը վստահում է իր երկրի ազգային հավաքականի գլխավոր մարզչին։ Մակրոնը նկատել է, որ Բենզեման իրեն հիանալի է դրսեւորում Իսպանիայում, սակայն նաեւ հավելել է, որ նույնիսկ ամենալավ խաղացողը երբեմն կարող է թիմում մթնոլարտը խաթարել։