Արթնացել ենք եւ տեսել՝ ամուսինս տանը չէ․ Դավիթ Համբարձումյանի կնոջ կոչը (տեսանյութ)

Արթնացել ենք եւ տեսել՝ ամուսինս տանը չէ․ Դավիթ Համբարձումյանի կնոջ կոչը (տեսանյութ)
Մասիսի ձերբակալված քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կինը՝ Վովայի Արշակի դուստրը՝ Քրիստինե Հակոբյանը դիմել է լրատվականներին եւ բոլոր քաղաքացիներին՝ հայցելով նրանց աջակցությունը։



«Իմ ամուսնուն ապօրինաբար ձերբակալել են, առանց որեւէ հիմքի, առանց որեւէ փաստի։ Ուղղակի արթնացել ենք եւ տեսել ենք, որ ամուսինս ուղղակի տանը չէ, երեւի դռան դեմից նրան ձերբակալել են։ Խնդրում եմ բոլորիդ աջակցեք մեզ արդարությունը վերականգնելու համար»,-իր խոսքում նշել է քաղաքապետի կինը։



Հիշեցնենք, որ այսօր Դավիթ Համբարձումյանին, Մասիսի փոխքաղաքապետ Կարեն Օհանյանին եւ այս գործով եւս 3 հոգու այսօր մեղադրանք է առաջադրվել։ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով (զանգվածային անկարգություններ կազմակերպելն ու մասնակցելը), մյուս 4-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը)։



Հիշեցնենք նաեւ, որ Դավիթ Համբարձումյանը, Կարեն Օհանյանը, Գոռ Խաչատրյանը, Սարգիս Սահակյանը եւ Գեւորգ Համբարձումյանը ձերբակալվել են երեկ՝ ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով: