Ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորման նախապայմանները հայտնի են

Ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորման նախապայմանները հայտնի են
Տեղի է ունեցել հեռախոսազրույց ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոյի եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջեւ: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Ըստ հաղորդագրության, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ռուս-ամերիկյան ներկայիս հարաբերությունների վիճակն ու դրանց բարելավման ուղիները:



Ըստ այդմ, Մոսկվան պետք է որոշակի քայլեր ձեռնարկի ցրելու համար այն մտահոգություններն ու մտավախությունները, որոնք առկա են Միացյալ Նահանգների մոտ, ներառյալ նաեւ ամերիկյան ներքին գործերին միջամտությունը: Պոմպեոն եւ Լավրովը քննարկել են նաեւ Սիրիական եւ Ուկրաինական պրոբլեմատիկային առնչվող հարցեր:



Ուշագրավ է այն, որ սա Պետքարտուղար Պոմպեոյի առաջին հեռախոսազրույցն է Սերգեյ Լավրովի հետ՝ այդ պաշտոնը ստանձնելուց ի վեր: